կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 12:35
Հասարակություն

Ես Նիկոլ Փաշինյանի ոչ մի բառին չեմ հավատում, գունագեղ տոնախմբությամբ չեն հարգում. զոհվածի հայր

Այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում մասնակցել այդ գունագեղ տոնախմբությանը և հարգանքի տուրք են ցանկանում մատուցել մեր զոհվածներին, ժամը 18։00-ից 18։30 խնդրում եմ բոլորին հավաքվել Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից ջահերով շարժվելու ենք Եռաբլուր։ Եռաբլուրում հայտարարեց զոհված զինծառայող Արտյոմ Միքայելյանի հայրը՝ Տիգրան Միքայելյանը։

«Ես այլևս որևէ բանի չեմ հավատում, հատկապես Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառում էլ չի սխալվել, երբ հայտարարել է գունագեղ տոնակատարություն, այդպիսի մարդիկ չեն սխալվում, և իրավունք չունեն, եթե վարչապետի աթոռին են նստել»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։