կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-07 12:32
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահեստազորի սպաների միությունը գործելու է «մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք» բանաձևով․ Արթուր Վանեցյան

Պահեստազորի սպաների միության ստեղծումը մի պարտադիր բան էր այն դեպքում, որ մեր երկիրը գտնվում է աղետալի վիճակում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայրենիք կուսակցության նախագահ, այժմ արդեն «Պահեստազորի սպաների միության» խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը միության անդամների մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այսօր այն օրը չէ, որ որևէ մեկը կանգնի հայելու առջև և ասի՝ ես իմը արդեն արել եմ, հիմա մյուսների հերթն է․ չկան մյուսներ, մենք բոլորս պարտավոր ենք մեր գիտելիքները և կարողությունները դնել մեր հայրենիքի անվտանգային համակարգի ամրապնդման համար»,-ասաց նա։

Արթուր Վանեցյանը վերահաստատեց, որ ՀԿ-ն ապաքաղաքական է, բայց նաև նկատեց, որ ինքը ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում և հնարավոր չի լինի իր ներկայությունը այս կազմակերպության կազմում չկապել քաղաքականության հետ, միայն թե ինքը վստահեցնում է, որ այս կազմակերպությունը չի գործելու որևէ քաղաքական ուժի առաջ մղելու համար, այլ գործելու է  մեր պետության շահերից ելնելով։

«Մեր ՀԿ են անդամագրվել շատ բանիմաց սպաներ, մեր շարքերը դեռ համալրվելու են, և մենք՝ բոլորս, պիտի գործենք մի բանաձևով՝ «մենք պետություն չենք, բայց պետությունը մենք ենք»։ Եթե որևէ մեկը կփորձի անել քայլեր մեր պետության դեմ, կարժանանա մեր կողմից շատ խիստ արձագանքի»,-վստահեցրեց Արթուր Վանեցյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․