կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-16 17:49
Հասարակություն

Թուրքացածների բոլուկի գունագեղ ցինիզմը

Թուրքացածների բոլուկի գունագեղ ցինիզմը

Սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է նահատակների հիշատակը հավերժացնող մասշտաբային նախագծի մեկնարկը,-երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Օրեր առաջ այդ նույն Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձը, նշելու են գունագեղ։ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր․«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»:

Իսկ թե ի՞նչ նախագծի մասին երեկ հայտարարեց Փաշինյանը, դեռ հայտնի չէ․ մանրամասներ չկան․ միայն, ինչպես Փաշինյանն ասաց, այս մասշտաբային նախագծի շուրջ աշխատանքային քննարկումներ են ընթանում արդեն 6 ամիս։ Ռազմական վերլուծաբան Դավիթ Ջամալյանը Yerkir.am-ի հետ զրույցում նկատեց՝ գունագեղ տոնակատարությունն ընդամենը այս իշխանության ցինիզմի հերթական դրսեւորումը կարող է լինել։

«Սա ցինիզմ է, գունագեղ ցինիզմ՝ իրենց ու իրենց թուրքացածների բոլուկին բնորոշ։ Որեւէ գունեղ տոնակատարություն այս ֆոնին չի կարող լինել ադեկվատ՝ երկրում առկա իրավիճակով պայմանավորված։ Սա անարգանք է»,- ասաց պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Փաշինյանի պահվածքը տարօրինակ չէ, քանի որ Հայաստանի իշխանության ղեկավարի աթոռն զբաղեցնողը ջանք չի գործադրում՝ թշնամուն հաճոյանալու համար։ Հիշեցնենք, որ նախորդ օրերին տեսանյութ հայտնվեց, որտեղ երեւում էր՝ Հանրապետության հրապարակում պատրաստվող բեմի տեխնիկան դատարկում են թուրքական բեռնատարներից։

«Կա լուրջ ընդվզում, սկզբունքային դիրքորոշում արտահայտող մարդիկ շատ կան, նույնիսկ ակցիաներ են նախապատրաստվում։ Այս մարդու ցինիզմն անսպառ է, դրանով պետք է ամեն ինչ հասկանալ»,-Yerkir.am-ին ասաց ռազմական փորձագետը։