կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-05 15:05
Քաղաքական

Պարոն վարչապետ, քաղաքական մեծամտությունն ու ցինիզմը կործանել է ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների. Շարմազանով

Պարոն վարչապետ, քաղաքական մեծամտությունն ու ցինիզմը կործանել է ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօր անդրադարձավ վարչապետի արած այն հայտարարությանը, թե Հայաստանում դեռ 15 տարի էլ էյֆորիան չի անցնի, ուրեմն 15 տարի ընտրություններ չպե՞տք է լինեն:

«Հարգելի' պարոն վարչապետ, քաղաքական մեծամտությունը և ցինիզմը կործանել է ձեզնից հազարապատիկ ավելի ուժեղ գործիչների: Բոնապարտիզմը կործանել է Նապոլեոն Բոնապարտին, մենք տեսել ենք 1991 թվականին քանի տոկոսով Տեր-Պետրոսյանն ընտրվեց, իսկ 92-ի վերջին Երևանի փողոցներում մարդ չէիր կարող գտնել, ով Տեր-Պետրոսյանին դրական խոսք ասեր, միայն իրենց «Հայք» թերթի խմբագրությունում էին ասում և ՀՀՇ-ի գրասենյակում: Այնպես որ` նրանից ավելի հզոր գործիչներ են կործանվել: Ասում է` 15 տարի այսպես կլինի, այնպես կլինի... Աստված տա` 15 տարի Հայաստանում լինի մի ղեկավար, որին ժողովրդի մեծ մասը կծափահարի, ուրեմն ինքը լավ է աշխատում, ինչ ասեմ»,- նշեց նա:

Շարմազանովը երկու վերապահում ունի այն պնդման հետ, թե չես կարող կառավարություն լինել և չունենալ մեծամասնություն խորհրդարանում: «Վերապահում համար մեկ` աշխարհում բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել` Շվեդիան, որտեղ շատ արդյունավետ աշխատում է փոքրամասնության կառավարությունը, և համար երկու օրինակ, որը շատ ավելի փաստարկված եմ ասում` մայիսի 8-ին էլ պարոն Փաշինյանը չուներ ԱԺ-ում մեծամասնություն»,- ասաց նա, ապա հարց հնչեցրեց, թե ինչո՞ւ մայիսի 8-ին Փաշինյանը հայտարարեց` կա'մ Հայաստանը չի ունենա վարչապետ, կա'մ կլինի միայն ինքը. այդ ժամանակ էլ չուներ մեծամասնություն ու չգնաց արտահերթ ընտրությունների:

«Բա այն ժամանակ գնայիր արտահերթ ընտրությունների: Հիմա կարելի՞ է տրամաբանական ենթադրություն անել, որ այն ժամանակ քեզ պետք չէր արտահերթ ընտրություն, որովհետև չունեիր ռեսուրսներ, քեզ պետք էր պետական ռեսուրսները վերցնել` ոստիկանություն, ԱԱԾ, ՊՊԾ, նախարարություններ և այլն, որպեսզի այդ ռեսուրսն օգտագործես քո ընտրարշավի համար: Կարելի՞ է սա ենթադրել, այլ հիմնավորում ես չեմ տեսնում: Հիմա, եթե դու ասում ես` ոչ մի բան պետք չէ փոխել, այսպես ենք ժողովրդի պահանջով գնում ընտրությունների, ինչո՞ւ, ժողովուրդը մայիսին չէ՞ր պահանջում: Կարող է ժողովուրդը մայիսին ասում էր` ես Շարմազանովի ցավը տանեմ, ինքը պիտի լինի: Ժողովուրդն այն ժամանակ էլ էր նույն բանն ասում, հիմա էլ է ասում, դեռ էն ժամանակ կարող է ավելի լավ էր իր մասին ասում»,- նշեց Շարմազանովը: