Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թ-ի սեպտեմբերին մեր երկրի վրա ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ, որը հանգեցրեց մեր տարածաշրջանում կայունության խաթարմանը՝ ըստ Yerkir.am-ի Երևանում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում հայտարարեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ Ալիևի ցինիզմը հասել է նրան, որ ասում է՝ ԼՂ հակամարտությունը լուծված է, և այս հարցի վրա հրավիրեց ՄԽ ուշադրությունը։
Ստորև ներկայացնում ենք պատգամավորի ելույթն ամբողջությամբ.
Այսրկովկասում աշխարհաքաղաքական անվտանգության մասին
2020 թվականի սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմը և ջիհադիստ վարձկանները գրոհեցին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ գյուղերն ու քաղաքները։ Ագրեսիայի այս ակտն էականորեն փոխեց Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը։ Չնայած ԵԱՀԽ 1975 թվականի եզրափակիչ ակտում ամրագրված՝ ուժի կիրառման և կիրառման սպառնալիքից խուսափելու սկզբունքին, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հարցի լուծման հիմնական սկզբունքներից մեկը դարձավ, չնայած ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկների առաջնորդների բազմաթիվ կոչերին՝ հարգել նշված սկզբունքը, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ամբողջ աշխարհում անհապաղ զինադադար հաստատել և ջանքերն ուղղել ՔՈՎԻԴ 19-ի դեմ պայքարին, Ադրբեջանն ու նրա դաշնակիցները պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմի զոհերը հազարավոր են՝ կանայք և տղամարդիկ, երեխաներ և ծերեր։ Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել պատմական հայրենիքում գտնվող իրենց տները։ Անհայտ թվով զինվորականներ և քաղաքացիական անձինք գերեվարվեցին, նրանց մի մասը տանջամահ արվեց, մի մասը դեռևս կապանքների մեջ է։
Ադրբեջանը ոչ միայն հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, այլև մխրճվեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ադրբեջանական զինված ուժերը դեռևս Հայաստանում են։ Եվ այս պայմաններում նրանք խոսում են խաղաղության և ընկերության մասին։
Ադրբեջանը, խոսելով ճանապարհների և հաղորդակցության ուղիների բացման մասին, փակեց Վարդենիս-Մարտակերտ մայրուղին։ Այնուհետև նրանք ապօրինաբար փակեցին Հայաստանի հարավում գտնող Գորիս և Կապան քաղաքների միջև ճանապարհը՝ նաև փակելով դեպի Իրան տանող հիմնական մայրուղին։
Բայց Ադրբեջանի ցինիզմը հասավ նոր բարձրունքի, երբ Ադրեջանի նախագահը սկսեց պարծենալ, որ Լեռնային Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, նրանք այդ հարցը լուծել են ուժով։ Ադրբեջանն արգելափակում է ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան։ Աշխարհաքաղաքական շահերի պատճառով միջազգային հանրությունը հանդուրժում է այս անամոթ վարքագիծը։ Եթե մի ագրեսորը մնում է անպատիժ, մյուս երկրները նույնպես կարող է հետևել նրա օրինակին և առաջնորդվել ոչ թե միջազգային օրենքով, այլ ջունգլիների օրենքով։ Սա աշխարհը կտանի դեպի քաոս և անարխիա։
Եվ, վերջապես, եթե Բաքվում կամ որևէ այլ տեղ կարծում են, որ Արցախի հարցը փակված է, նրանք չարաչար սխալվում են։ Արցախի հարցի միայն արդար լուծումը կարող է երաշխավորել տարածաշրջանում կայուն խաղաղությունը։ Արդարությունը պահանջում է հարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման լիակատար իրավունքը։ Արցախը լինելու է ազատ։
Տեսանյութը՝ ստորև․