կարևոր
4600 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-19 22:22
Հասարակություն

Ինչպե՞ս ես դառնում արցախցի ուսանողների՝ իրենց բուհերում կրթության իրավունքն իրացնելու դահիճը. հարցեր ԿԳՄՍ նախարարին

Ինչպե՞ս ես դառնում արցախցի  ուսանողների՝ իրենց բուհերում կրթության իրավունքն իրացնելու դահիճը. հարցեր ԿԳՄՍ նախարարին

Արցախցի Նարե Սիմոնյանը անդրադարձել է ՀՀ իշխանությունների, մասնավորապես ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կողմից Արցախի պետական համալսարանը լուծարելու գործընթացին՝ նշելով.

«Zhanna Andreasyan այդ ինչպե՞ս է ստացվում, որ վստահ տեր ես կանգնում սեփական երեխայիդ կրթության իրավունքին ու միաժամանակ դառնում մի քանի հազար ուսանողների՝ իրենց ԲՈՒՀ-երում իրենց կրթության իրավունքն իրացնելու ԴԱՀԻՃԸ: Ի՞նչ իրավունքով ես հազարավոր, առանց այդ էլ հոգեբանական տրավմաների ենթարկված երեխաներին նոր տրավմայի ենթարկում՝ լուծարելով իրենց մայր ԲՈՒՀ-ը…

Սիրելի հայրենակիցներ, եթե տեղյակ չեք՝ Արցախի պետական համալսարանի ուսանողության և դասախոսական անձնակազմի կողմից կա հանրային պահանջ՝ պահել ԱրՊՀ-ն, սակայն տարբեր պատասխանատուների ու մտահոգ անհատների հորդորներն ու խնդրանքները փշրվում են Ժաննա Անդրասյանի՝ ԲՈւՀ-ը լուծարելու դաժան ցանկությամբ:

Պարզվում է՝ Ժաննա Անդրեասյանը Արցախի մայր ԲՈՒՀ-ը ոչնչացնելու հարցում նույնքան թշնամական ու վճռական է տրամադրված, որքան Իլհամ Ալիևը՝ Արցախը ոչնչացնելու հարցում:

Դժվար Ալիևը երբևէ հաջողեր, եթե չունենար այսպիսի Արցախատյաց հենարաններ Մայր Հայաստանում… Այս կինն ու իր ղեկավարը այնքան են ատում Արցախն ու արցախցուն, որ պատրաստ են պատերազմով ու ցեղասպանությամբ անցած երիտասարդների երազանքները փշրել՝ միայն թե բոլոր հնարավոր ձևերով ավիրեն և վերացնեն Արցախի հետ ասոցացվող ցանկացած ինստիտուտ:

#ՊահելԱրՊՀն»: