Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բուենոս Այրեսի քաղաքապետարանը հավանություն է տվել Արգենտինայի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցմանը: Այս մասին հաղորդում է asbarez.com-ը` Estacao Armenia-ին հղումով:
Քաղաքապետարանն անցյալ շաբաթ հաստատել է նախագիծը, որը հնարավորություն կտա Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հիմնադրամին` կառուցել թանգարանը: Այն կկոչվի «Հայոց հիշողության, պատմության և մշակույթի թանգարան»:
Տեղանքը, որտեղ նախատեսվում է կառուցել թանգարանը, գտնվում է մայրաքաղաքի Պալերմո արվարձանում` հայկական համայնքի կենտրոնին շատ մոտ։ Թանգարանին կից կստեղծվի նաև Հայոց ցեղասպանության գրադարան և արխիվ։
Թանգարանի կառուցման համար քաղաքապետարանը հիմնադրամին 30 տարի ժամանակ է հատկացրել, որը կարող է երկարաձգվել:
Կայքը հավելում է, որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրներից է։ 1987թ․-ին երկրի նախագահ Ռաուլ Ալֆոնսինը Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ.իրականացված` 1,5 մլն հայերի կոտորածը ցեղասպանություն է որակել։
2007թ.- ին Արգենտինայում ապրիլի 24-ը, ի հիշատակ Հայոց ցեղասպանության, Մարդկանց միջև հանդուրժողականության և հարգանքի օր է հռչակվել։