| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ-ը 100 միջուկային ռումբ է պահում Թուրքիայի և Եվրոպայի բազաներում։ Այս մասին ասվում է Համբուրգի համալսարանի Խաղաղության և անվտանգության քաղաքականության ուսումնասիրության ինստիտուտի ծրագրի՝ այս թեմային նվիրված կայքում։
Նշվում է, որ Գերմանիայում 20 ռումբ է տեղակայված Ռեյնլանդ-Պֆալցինյան դաշնային նահանգի Բյուխելի ավիաբազայում: Եվս 20 միջուկային ռումբ տեղակայված է Բելգիայում գտնվող Քլյայնե-Բրոգել ավիաբազայում, Նիդերլանդներում՝ Վոլկելում, Իտալիայում՝ Ավիանո և Գեդի-Տորրե, և Թուրքիայի՝ Ինջիրլիք ռազմաբազայում: Ընդհանուր առմամբ, խոսքը հարյուր ռումբի մասին է:
Ընդգծվում է, որ Գերմանիայի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանում երկրում միջուկային զենքի առկայությունը, սակայն առաջատար փորձագետները գնահատում են ամերիկյան միջուկային ռումբերի քանակը՝ մոտ 20:
ԳԴՀ ընդդիմադիր կուսակցությունները երկար տարիներ պահանջում են դուրս բերել ԱՄՆ-ի միջուկային զենքը երկրից: Բացի դրանից՝ նախկինում մի շարք սոցհարցումներ ցույց էին տվել, որ գերմանացիների մեծամասնությունը նույնպես աջակցում է երկրից ամերիկյան միջուկային զենքի դուրսբերմանը: