կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-15 14:04
Աշխարհ

Սիրիայում բացակայում են փախստականների անվտանգ վերադարձի պայմանները. ՄԱԿ

Սիրիայում բացակայում են փախստականների անվտանգ վերադարձի պայմանները. ՄԱԿ

Սիրիայում չկան պայմաններ փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի՝ Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության միջազգային անկախ հանձնաժողովի զեկույցում արաբական երկրում 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 30 -ը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

46 էջանոց զեկույցը հայտնում է Սիրիայի հյուսիսում և հարավում բախումների ու բռնությունների աճի մասին:

Հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրոն, մեկնաբանելով զեկույցը, նշել է, որ Սիրիայում արդեն 10 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի շրջանակներում կողմերը շարունակում են ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ կատարել:

«Պատերազմը Սիրիայի խաղաղ բնակչության դեմ շարունակվում է, և խաղաղ բնակիչների համար դժվար է գտնել անվտանգ տեղ կամ ապաստան այս՝ պատերազմից ավերված երկրում», -ասել է Պինեյրոն: