Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռաֆայել Զաքարյանին ազատել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ:
Աշխատանքային գործունեություն
Ռաֆայել Զաքարյանը 2016-2018թթ․ եղել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հոսկողության վարչություն՝ գլխավոր հարկային տեսուչ, այնուհետև՝ բաժնի պետի տեղակալ: 2018-2019թթ․ նշանակվել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» (KPMG Armenia) միջազգային աուդիտորական-խորհրդատվական ընկերություն՝ հարկային խորհրդատու:
2019թ․ փետրվարի 12-ից նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2020թ. մայիսի 5-ից հոկտեմբերի 5-ը կատարել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները: