Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղարաբաղյան հարցի լուծմամբ զբաղվում են անձամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները։ Այս աշխատանքը մեկ օրվա չէ. հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի պետական համալսարանում։
Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է Մոսկվայի վճռորոշ դերը անցյալ տարվա նոյեմբերին հրադադարի հաստատման գործում:
«Կան նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից։ Այդ աշխատանքը մեկ օրվա չէ, և դրանով զբաղվում են անձամբ երեք երկրների առաջնորդները, ինչպես նաև մեր զինվորականները, որոնք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմում են։ Նրանք գործում են լարվածության թուլացման և վստահության հաստատման համար»,- նշել է նա։
Լավրովը հավելել է, որ ռուս սահմանապահները նաև օգնում են հայ դաշնակիցներին՝ լուծել հարցերը ադրբեջանցի հարևանների հետ:
Ինչ վերաբերում է Երևանի և Մոսկվայի հարաբերություններին, ապա, Լավրովի խոսքով, երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումն ընթանում է շատ վստահ:
«Հայաստանը մեր դաշնակիցն է։ Երեկ մեզ մոտ էր նոր արտգործնախարարը (Արարատ Միրզոյանը), լավ բանակցություններ ենք վարել։ Երկկողմ առումով մենք ունենք շատ հարուստ օրակարգ՝ և՛ այցելությունների փոխանակում, և՛ խոշոր նախագծերի իրականացում ու տնտեսական համագործակցության զարգացում։ Այս ամենը շատ ինտենսիվ և վստահ է ընթանում»,- ասել է նա։