կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-17 17:29
Քաղաքական

Կարո՞ղ ենք մտածել, որ Նիկոլ Փաշինյանին ձայն տված 600 000 հարգարժան մարդ Հայաստանում համակարծիք է, որ հերոսի ծնողին պետք է ձերբակալել. Մադաթյան

Կարո՞ղ ենք մտածել, որ Նիկոլ Փաշինյանին ձայն տված 600 000 հարգարժան մարդ Հայաստանում համակարծիք է, որ հերոսի ծնողին պետք է ձերբակալել. Մադաթյան

Մոռացել ենք, որ վիշտ հարգել գիտեինք... հայրենիքով ու հերոսներով հպարտանալ գիտեինք: Այս մասին գրել է Միհրդատ Մադաթյանը:

«Այս գրառումս հատուկ անում եմ իմ այն հարգարժան ազգակիցների համար, ովքեր հունիսի 20-ին իրենց ձայնը տվել են Նիկոլ Փաշինյանին։ Ուրախ կլինեմ այսօրվա միջադեպի մասին լսելու Ձեր կարծիքը՝ մեկնաբանություններում։

Քիչ առաջ, ոստիկանները անմարդկային կերպով ասֆալտին փռելով, գլուխը ասֆալտին սեղմելով ձերբակալեցին... ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ։ Գեղամ Նազարյանի որդին՝ Աբգարը, հերոսաբար զոհվել է Փաշինյանի հրահրած 44-օրյա պատերազմի ժամանակ։

Գեղամ Նազարյանը «նախկին» երբեք չի եղել, երբեք ոչինչ չի թալանել... Նա Ձեզանից մեկն է, ով արդար քրտինքով վաստակել է իր «հացը», որդի մեծացրել, երազանքներ ունեցել նրա հետ կապված... Եվ ումից խլել են իր համար ամենաթանկ բաները՝ որդուն և Հայրենիքը։ Ինչի՞ եմ այս պահին խոսում Հայրենիքի մասին, որովհետև եթե գոնե Հայրենիքը չապականվեր, Գեղամ Նազարյանը կհասկանար թե ինչի համար է զոհվել իր որդին։

Մի խոսքով Նազարյան Գեղամի մասին, Նիկոլի վարձատրվոր ֆեյքերը նույնիսկ չեն կարողանում մի վատ բան գտնել ու գրել։ Հա, համոզված եմ, որ ոստիկանությունը դա իր նախաձեռնությամբ չի արել, այլ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով՝ «փռել ասֆալտին այնպես, որ գլուխը գետնին կպնի»։ Այս «հերոսական» գործողությունը, ոստիկանությունը արել է ցուցադրողաբար և տեսանկարահանելով։ Ամենայն հավանականությամբ, որպեսզի Փաշինյանի «հոգին փառավորվի»։

Էս ինչ ենք դարձել մենք, Հայ ժողովուրդ... էս ինչ անսուրբ ու անհարգանք ագրեսիվություն է մեր մեջ... Էս ինչ անպատիվ ու արյունարբու ենք դարձել... Մոռացել ենք, որ Հայ ենք ու հպարտացել ենք երբեմնի դրանով... Մոռացել ենք, որ վիշտ հարգել գիտեինք... Իրար օգնել գիտեինք... Իրարով ուրախանալ գիտեինք... Հայրենիքով ու Հերոսներով հպարտանալ գիտեինք... Մի՞թե չեք տեսնում, որ Փաշինյանը աղջատում է մեզ, բաժանում մասերի ու հրահրում, որ իրար դեմ դուրս գանք... Մի՞թե չեք տեսնում, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ մի առնչություն չունի արդարադատության հետ...

Մի խոսքով, կներեք, բայց սա՞ եք ընտրել հունիսի 20-ին։ Կարո՞ղ ենք մտածել, որ 600 000 հարգարժան մարդ Հայաստանում, ձայն տալով Նիկոլ Փաշինյանին, համակարծիք է, որ հերոսի ծնողին, ով իր կյանքում երբևիցե ոչ մի օրինազանց բան չի արել, պետք է «ծեփել ասֆալտին», գլուխը սեղմելով գետնին և ձերբակալել...»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նույնկերպ բերման էր ենթարկվել նաև 《Հայաստան》դաշինքի մեկ այլ անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։

Հիշեցնենք՝ ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ` ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 17-ին, շարունակել են բողոքի ակցիան, որն սկսել էին երեկ երեկոյան։

Ոստիկանությունը, սակայն, ոչ միայն խոչընդոտել է մի խումբ  անձանց՝ բացարձակապես խաղաղ բնույթ կրող ակցիայի իրականացմանը, այլև բիրտ ուժի կիրառմամբ բոլորին բերման է ենթարկել ոստիկանության բաժիններ։