կարևոր
2869 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-19 13:16
Հասարակություն

Կեղծ ԴՆԹ-ներ են տվել, հասկացե՛ք, ծնողին չեն կարող խաբել․ անհետ կորածի ծնող

Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ ընթացող բողոքի ակցիային մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները։ Նրանք լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեցին կեղծ ԴՆԹ-ների վերաբերյալ իրենց մտահոգությունները․ «Կեղծ ԴՆԹ-ներ են տվել, ծնողին ոչ ոք չի կարող խաբել։ Չի գտնվի մի ծնող, որ այնքան ստոր լինի, իմանա՝ իր երեխան է, բայց թողնի անատոմիկում։ Ժողովուրդ, կանգնեք, մեր կողքին, մեր երեխեքին պահանջեք»,-ասաց անհետ կորածի ծնողը։

«2020 թվականի դեկտեմբերին 3 ֆուռ թուրքի մարմին է հասել Հայաստան, հարվ տվող կա՞, թե էդ թուրքի մարմիններն ում տվեցին։ Երբ ծնողներն այս հարցերով Ղարաբաղ են գնացել, Արայիկ Հարությունյանն ինքն իր բերանով է ասել հյուրանոցում, նաև ասել է՝ ասել եմ թողեք գերիների հետ կփոխանակենք, չթողեցին։ Այդ դիերը բերեցին, ո՞ւմ տվեցին։ Հայաստանի դիահերձարաններում ամենավերջին սրբապղծությունն է կատարվել, մի մարմինը կիսեցին 4 մասի ու բաժանեցին ծնողներին»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։