կարևոր
5857 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-29 16:25
Իրավական Քաղաքական

Թող ոստիկանությունը ձեր ծնողին էլ այդպես գրկած տանի. Արա Ռոստոմյանը` ՔՊ֊ական Պապոյանին

Նոյեմբերի 29-ին՝ «Ինչո՞ւ ոստիկաններին մեղադրանք չի առաջադրվել «Եռաբլուրի գործով» թեմայով Մեդիա Կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, երբ լրագրողն հիշեցրեց 2022-ի սեպտեմբերին Եռաբլուր տեղի ունեցած միջադեպի մասին ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքերը, 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանն այսպես արձագանքեց․ «Թող ինչպես գրկել են այս ծնողներին, թող քո մայրիկին ու մնացած բոլոր կանանց էլ գրկած տանեն այդ ոստիկանները»։ 

Ավելի քան մեկ տարվա քննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն այդ ոստիկանների գործողություններում հանցակազմ չի գտել և դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։