Փոխարժեքներ
30 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Գերմանիան բանակցություններ է վարում որոշ եվրոպական երկրների հետ այն մասին, թե ինչպես կարելի է կապեր հաստատել արմատական աֆղանական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ Քաբուլում կամ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ավստրիայի իր գործընկեր Սեբաստիան Կուրցի հետ բանակցություններից առաջ կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք խոսում ենք որոշ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Իտալիայի հետ, թե ինչպես, եթե ինչ -որ բան պատահի, կարող ենք ժամանակավոր կամ ուժեղացված ներկայություն ունենալ Քաբուլում կամ տարածաշրջանում եւ համագործակցել այնտեղ եվրոպական մակարդակով, որպեսզի ընդհանրապես բանակցային շփումներ հաստատենք թալիբների հետ»,- ասել է Մերկելը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ «Թալիբան»-ի «դիվանագիտական ճանաչման» մասին խոսք չկա: