կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-06 19:31
Տնտեսական

Եվրոպայում գազի գինը թարմացրել է ռեկորդը

Եվրոպայում գազի գինը թարմացրել է ռեկորդը

Եվրոպայում գազի գներն ուրբաթ ռեկորդ են սահմանել՝ մեկ օր առաջ Յամալո-Նենեց ինքնավար օկրուգում գտնվող «Գազպրոմ» գործարանում տեղի ունեցած հրդեհի ֆոնին: Այսպիսով, Նիդեռլանդներում TTF-ի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը գերազանցել է 540 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, վկայում են ICE-ի տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս պահին գազի գինը հինգշաբթի օրվա փակման գնի համեմատ բարձրացել է 3.36 տոկոսով:

Նախօրեին հրդեհ էր բռնկվել Յամալո-Նենեց ինքնավար օկրուգում գտնվող «Գազպրոմ» գործարանում, այն տեղայնացվել էր, զոհեր չկան: Տեղում աշխատանքները դադարեցվել են:

Գործարանը պատկանում է «Գազպրոմ պերեռաբոտկա» ԲԲԸ-ին եւ հանդիսանում է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգում ածխաջրածնային վերամշակման բարձրորակ արտադրանքի հիմնական արտադրողը:

Գործարանում տեղի ունեցած վթարի ֆոնին «Յամալ-Եվրոպա» գազամուղով անցնող գազը նախորդ երեկո ավելի քան կրկնակի չափով կրճատվել էր, սակայն այդ պահին այն վերականգնվել է կիսով չափ: