Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը՝ ի պատասխան լրագրողների՝ համաշխարհային ֆինանսատնտեսականճգնաժամի պայմաններում պետական համակարգում ծառայողական մեքենաների առատության մասին հարցին, պատասխանել է`
«Մենք ընդամենը թարմացրել ենք մեր ավտոպարկը»:
Ֆինանսների նախարարի խոսքերով, ծառայողական մեքենաների թիվը շուրջ 500 է, որից վերջին տարիներին 30-50-նն է ձեռք բերվել: Վերջինտարիներին ավտոմեքենաների ձեռքբերումը, ըստ նախարարի, պայմանավորված էր հների դուրսգրմամբ, որոնց պահպանման ծախսերն ավելի շատեն, քան նոր մեքենաների ձեռքբերմանը:
Ծառայողական մեքենաների տարեկան ծախսը կազմում է շուրջ 550 մլն դրամ:
Իսկ թե որ ընկերությունում են ապահովագրվել նշված մեքենաները եւ ինչքան գումար է հատկացվել այդ նպատակով, Սպարտակ Թեւոսյանը տեղեկացրեց, որ հատուկ ընտրված ընկերություն չկա, ով որտեղ ուզում է ապահովագրում է: Յուրաքանչյուր մեքենայի համար կա սահմանված գումար՝ 30-50 հազար դրամի չափով:
Անդրադառնալով ԱՊՊԱ-ի գործընթացին, փոխվարչապետը տեղեկացրել է, որ հանրապետության 17 հազար ավտոմեքենաներից ապահովագրման ենթակա է 12-13 հազարը, որոնցից 8 հազարն արդեն ապահովագրվել են: