կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-04 15:29
Հասարակություն

Ալեն Սիմոնյանի գործարար ընկերը բարձր պաշտոն ստացավ․ politik.am

Ալեն Սիմոնյանի գործարար ընկերը բարձր պաշտոն ստացավ․ politik.am

politik.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է պետական համակարգը լցնել գործարարներով։  Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

Վահան Նարիբեկյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերիմ ընկերն է և «Արգավանդ կահույք» խանութների տնօրենն է։ Մամուլը նաև գրել էր, որ Վահան Նարիբեկյանը՝ Արգավանդ համայանքի նախկին համայնքապետ Սամվել Նարիբեկյանի որդին է և շինարարություն է իրականացնում համայնքում ու դա անում է մեծ խախտումներով և՝ համայնքի բնակիչներին մեծ անհարմարություններ ու պրոբլեմներ պատճառելու գնով։ Շինաշխատանքների ժամանակ ծանր տեխնիկան ջարդել էր ընդհանուր ջրատարը, ջուրը լցվում էր բնակիչների տները։ Քաղաքացիների դժգոհությունը որևէ արդյուքն չէր տվել, քանի որ Նարիբեկյանի հովանավորն էր համարվում Ալեն Սիմոնյանը։

Ի դեպ, ամսիներ առաջ մամուլը նաև գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա իրականացրած սյունեցիներին լուսանկարահանելու եւ դրանք ոստիկանությանը փոխանցելու համար իշխանությունն իր հետ Սյունիքի մարզ էր տարել Վահան Նարիբեկյանին։ 

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը գոհ է մնացել Վահան Նարիբեկյանի ծառայություններից և Ալեն Սիմոնյանն այդ հանգամանքից ելնելով կարողացել է իր գործարար ընկերոջը պետական բարձր պաշտոնում տեղավորել։

Նարիբեկյանի բիզնեսը ևս օգտվում է պետական միջոցներից։ Մամուլում այս մասին ևս հրապարակումներ եղան․ «Ավելին՝ մեր ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որ իմքայլականների կողմից Ազգային ժողով մուտք գործելուն պես՝ դեռեւս 2018 թվականին համաձայնագիր է կնքվել Նարիբեկյանի հետ՝ գնումների վերաբերյալ: Եվ, փաստորեն, չի բացառվում, որ վերջինս էլ, որպես շնորհակալություն իշխանությանն, իր ծառայություններն է մատուցել՝ սյունյաց դեպքերի ժամանակ»,- գրել էր «Իրավունքն» թերթը։