Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան կշարունակի Սև ծովում բնական գազի հանքավայրերի հետազոտումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեսաուղերձով դիմելով Սաքարիա նահանգի սևծովյան շելֆի փորձնական հորատանցքից արտահանված գազի առաջին այրման արարողության մասնակիցներին:
Նրա խոսքով՝ Անկարան մտադիր է զգալիորեն նվազեցնել իր կախվածությունը «կապույտ վառելիքի» արտաքին մատակարարումներից Սև ծովի գազի արդյունահանման միջոցով:
«Հորատանցքերը, որոնք մենք փորել ենք Սև ծովում, ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը: Մոտ ապագայում սևծովյան գազի արդյունահանման մեկնարկով մենք զգալիորեն կնվազեցնենք մեր կախվածությունը օտարերկրյա աղբյուրներից»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով․ «Այսօր մենք առաջին անգամ ենք այրում Սև ծովի գազը, որը հայտնաբերեցինք և սկսեցինք արդյունահանել մի քանի հարյուր մետր խորությունից»։
Երկրի ղեկավարը նշել է, որ Թուրքիան հորատման աշխատանքներ է իրականացրել Սև ծովում՝ չնայած պատժամիջոցներին, սպառնալիքներին, շանտաժին և ահաբեկման միջոցով դրանք կանխելու բոլոր փորձերին:
Էրդողանը մատնանշել է, որ շնորհիվ տեխնիկական հնարավորությունների, որոնց հասել է Թուրքիան հորատման աշխատանքներում, Թուրքիային հաջողվել է դադարեցնել արտաքին կախվածությունն այս ոլորտում:
«Նախկինում մենք հորատման աշխատանքներ էինք իրականացնում միջազգային լիզինգային ընկերությունների հետ: Այժմ մենք այդ աշխատանքներն իրականացնում ենք մեր սեփական նավերով և մեր մարդկային ռեսուրսներով»,- ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ներկայումս ինտենսիվ ջանքեր է գործադրում մինչև 2023 թվականը սևծովյան գազի մշակման առաջին փուլը սկսելու համար: