|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Türkiye Petrolleri-ն 2022 թվականի փետրվարի 16-ին գործարկել է Սև ծովում գազ գտնելու նախագծի հաջորդ փուլը։ Ընկերությունը զբաղվում է Սաքարյա հանքավայրի երկրաբանական հետախուզմամբ. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Թուրքիան մտադիր է ինքնուրույն շահագործել Սաքարյա գազի հանքավայրը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ հանքավայրի հայտնաբերման մասին հայտարարել է 2020 թվականի օգոստոսին։ Ըստ նախնական գնահատումների՝ այն պարունակում է մոտ 180 մլրդ դոլարի պաշարներ։ Այս պահին դրա տարածքում շարունակվում են երկրաբանական հետազոտությունները, որոնք իրականացնում է Türkiye Petrolleri-ն՝ օգտագործելով Fatih նավը։
Ընկերությունը նախագծի հաջորդ՝ երրորդ փուլը սկսել է 2022 թվականի փետրվարի 16-ին։ Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ֆաթիհ Դյոնմեզը։
Աշխատանքներ են տարվում 5000 մետր խորության վրա։ Հաղորդվում է, որ երրորդ հետախուզական հորատումը կտևի 2,5 ամիս։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը մտադիր է 40 հորատանցք հորատել։ Սաքարյայի գազի հայտնի պաշարները կազմում են մոտ 540 միլիարդ խորանարդ մետր։