|
Փոխարժեքներ
05 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.26 |
| EUR | ⚊ | € 446.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9259 |
| GBP | ⚊ | £ 518.67 |
| GEL | ⚊ | ₾ 140.65 |
Թուրքիան կշարունակի պաշտպանել իր շահերը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հաղորդում է Anadolu-ն:
«Թուրքիայի վճռականությունը՝ Արևելյան Միջերկրական ծովի հետ կապված, մնում է նույնը: Խոսք անգամ չկա, որ մենք ինչ-որ զիջումների ենք գնալու»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում՝ միաժամանակ ձգտելով «բնականոն ճանապարհով» կարգավորել իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Եգիպտոսի հետ դիվանագիտական շփումները վերսկսելու հնարավորությանը։ «Եգիպտացի ժողովուրդը չի կարող մեզ դեմ լինել։ Ինձ թվում է, որ իրականացված վերջին միջոցառումները (Եգիպտոսի կողմից) իրականում ժամանակավոր են և սխալ»,- նշել է նա։