Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Մարզական գործիչ, գրող, հրատարակիչ, լրագրող, մարզիչ, «Մարմնամարզ» թերթի խմբագիր, Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադիրներից Շավարշ Քրիսյանի (1886-1915) ծննդյան 135-ամյակի, ինչպես նաեւ Հայ մարզիկի օրվա առիթով, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի վարչության նախաձեռնությամբ, հուլիսի 22-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում տեղի ունեցավ հարգանքի եւ հիշատակի միջոցառում՝ ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Վաչե Նաջարյանի, անդամներ Դավիթ Հակոբյանի եւ Օշին Փիրումյանի, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի վարչության ներկայացուցիչների, հիմնարկի լրագրության ամբիոնի վարիչի, Երեւանի մասնաճյուղերի վարչականների եւ սկաուտների մասնակցությամբ։
Ծաղկեպսակների զետեղումից հետո ՀՄԸՄ Կենտրոնական վարչության խոսքը փոխանցեց ատենապետ Վաչե Նաջարյանը․ տեղեկանում ենք ՀՄԸՄ-ի ֆեյսբուքյան էջից։