|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Բելառուսի դատախազությունը վեջին մեկ տարում հարուցել է ավելի քան 4,2 հազար քրեական գործ՝ կապված ծայրահեղականության եւ ահաբեկչության հետ, որոնցից 704-ն արդեն դիտարկվել է դատարաններում։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման արդյունքներով։
«Այսօրվա դրությամբ հարուցվել է ավելի քան 4 200 քրեական գործ՝ կապված հակահասարակական դրսեւորումների հետ։ Արդեն դատարաններ են ուղարկվել 803 քրեական գործեր 1 116 մարդու նկատմամբ, դիտարկվել է 704 քրեական գործ 955 անձանց նկատմամբ»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը, որի խոսքերը մեջբերում է ԲելՏԱ գործակալությունը։