|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
GZT թուրքական հրատարակության խմբագիրներ Նազգյուլ Քենժեթայը և Էմին Քարաչաքը ձերբակալվել են Ռուսաստանում նկարահանումների ժամանակ։ Ըստ «Անադոլու» գործակալության՝ Քենժեթայը և Քարաչաքը վավերագրական ֆիլմ են նկարահանել Ռուսաստանում թյուրքական համայնքների կյանքի մասին և ձերբակալվել են Խակասիայի Հանրապետությունում ծայրահեղականության դեմ պայքարի բաժնի կողմից՝ հյուրանոցի դիմաց, որտեղ հանգրվանել էին։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, առգրավվել են լրագրողների իրերը, ոչնչացվել նկարահանված բոլոր նյութերը, իսկ նրանց՝ ձերբակալվածներին, լրտեսության մեղադրանք է առաջադրվել։ Թուրք լրագրողներին տեղափոխել են Խակասիայի մայրաքաղաք Աբականի ժամանակավոր կալանավայր՝ հետագա արտաքսման համար, և տեղավորել առանձին խցերում։ Լրագրողներին ասել են, որ 10 օր կալանքից հետո իրենց կարտաքսեն։ Սակայն Քենժեթայը և Քարաչաքը հայտնում են, որ իշխանությունները ձգձգում են գործընթացը՝ իրենց կալանքը երկարացնելու համար։ Ավելի վաղ նրանք ձերբակալվել էին Յակուտիայում և Ալթայում, սակայն տուգանքները վճարելուց հետո ազատ էին արձակվել։ Քարաչաքը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության մյուս շրջաններում դժվարությունների չեն հանդիպել, սակայն թյուրքական հանրապետություն մտնելուց հետո մշտապես ենթարկվել են Ռուսաստանի իրավապահ մարմինների ճնշումներին։