կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-26 16:33
Քաղաքական

Սա՞ է երկակի բարոյականությունը. Ն. Հոխիկյանը՝ Ծառուկյանի որդու և Շիշ բռնողի հարսանիքներին արձագանքների մասին

Սա՞ է երկակի բարոյականությունը. Ն. Հոխիկյանը՝ Ծառուկյանի որդու և Շիշ բռնողի հարսանիքներին արձագանքների մասին
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
«Մի քանի ամիս առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել էր որդու ճոխ հարսանիքը, հանրության մի ստվար հատված աղաղակում էր, թե անբարոյականություն է պատերազմից ու այդքան զոհերից հետո նման բան անել։
 
Այս օրերին տարածվում է վարչապետի մասնակցությամբ ու, ըստ տարբեր լուրերի, քավորությամբ իշխանական խունտայի ներկայացուցչի ճոխ հարսանիքի լուրը, բայց հանրությունը լռում է։ Սա՞ է երկակի բարոյականությունը»։
 
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորը եղել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հարսանիքը տեղի է ունեցել «Փրայմ Հոլ» ռեստորանի շքեղ դահլիճում, հրավիրյալների թիվը հասել է մոտ 500-ի, նրանց մուտքը եղել է անձնագրերով:
Հիշեցնենք նաև, որ օգտատերերից մեկը նկատել է, որ հարսի կոշիկները միայն արժեն 775 եվրո: