Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ գծով տեղակալ Զորիկ Ավդիշոևն առանձնակի ջանասիրություն է ցուցաբերում իրենց բողոքի ձայնը բարձրացնող անձանց ճնշելու գործում:
Ամենացայտուն օրինակներն արտահայտնվեցին գնդապետ Սայաթ Շիրինյանին և ՀՅԴ ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանին ապօրինի բերման ենթարկելու և ձերբակալելու ժամանակ:
Պարզվում է, որ այդ «ջանասիրությունը» պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն անձնավորությունն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ոչ անհայտ Հայկ Սարգսյանի (Շիշ բռնողի) մտերիմն է (հարևանը), որին ոչ միայն ծառայություն է մատուցում տեղեկատվություն տրամադրելու, այլ նաև ապօրինի գործողություններ ձեռնարկելու տեսքով:
Վարձատրությունը շատ չուշացավ, և նա սովորական օպերից դարձավ Արաբկիրի բաժնի պետի, ըստ էության, առաջին տեղակալը: Հատկանշական է, որ նույն բաժնի պետը՝ Արմեն Վաթյանը, ըստ տեղեկությունների, սերտ հարաբերությունների մեջ է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդվարդ Աղաջանյանի հետ:
Հավանաբար՝ հովանավորչական, ըստ էության, կոռուպցիոն այս կապերը շատ խորն են ու ավելի մեծ ծավալների են հասնում, որի արդյունքներին՝ անօրինական գործողությունների տեսքով, առաջիկայում դեռ էլի ենք ականատես լինելու: