| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պատմական զրույցից հետո (2017 թվականից ի վեր ոչ մի իսրայելցի պաշտոնյա չի խոսել Թուրքիայի նախագահի հետ), Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը խոսել է իր հույն պաշտոնակից Կատերինա Սաքելարոպուլուի հետ և վստահեցրել, որ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների բարելավում տեղի չի ունենա Հունաստանի հաշվին, և որ Հունաստանի նկատմամբ Իսրայելի քաղաքականության մեջ փոփոխություններ չկան:
Ավելի քան մեկ տասնամյակ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ընթացքում Իսրայելը դաշինք է կնքել Հունաստանի և Կիպրոսի հետ՝ քաղաքական, անվտանգության և էներգետիկ համագործակցության շուրջ: Իսկ Էրդողանը և Հերցոգը քննարկել են հարաբերությունների բարելավման հնարավորությունները, ինչը մտահոգություն է առաջացրել Հունաստանում, որը դիմակայության մեջ է Թուրքիայի հետ՝ Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի որոնման հետ կապված:
Միևնույն ժամանակ, Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը չորեքշաբթի ժամանել էր Իսրայել և քննարկել Թուրքիայի հարցը արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի հետ հանդիպման ժամանակ, և Լապիդը նվազեցրել է Էրդողանի հետ զրույցի կարևորությունը:
Հիշեցնենք, որ հունվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր Թուրքիան մի քանի ազդանշաններ է տվել այն մասին, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ․ նույն մեսիջը կրկնել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը հրեական համայնքների հետ հանդիպումների ժամանակ: Իսրայելցի պաշտոնյաները նշել են, որ արտաքին գործերի նախարարությունը սատարել է Հերցոգի քայլերին՝ Էրդողանի հետ փոխգործակցությունը բարելավելու համար, բայց չի կարծում, որ ներկայումս մեծ առաջընթաց կա Թուրքիայի հետ հարաբերություններում:
Երեկ նույնիսկ Իսրայելը լուրջ անհանգստություն է հայտնել կիպրական՝ թուրքական օկուպացիայի տակ գտնվող Վարոշա քաղաքի մի մասում վերահսկողություն հաստատելու՝ Թուրքիայի միակողմանի քայլի կապակցությամբ: