կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-19 23:11
Քաղաքական

Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել Պրոֆեսոր Արմեն Չարչյանին, պետք է հարգել բժիշկներին․ Լևոն Գրիգորյան

Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել Պրոֆեսոր Արմեն Չարչյանին, պետք է հարգել բժիշկներին․ Լևոն Գրիգորյան
Հանրային Խորհրդի անդամ, Առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Լևոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Հարգելի հայրենակիցներ,
Երեկվանից ձերբակալված է անվանի և վաստակաշատ բժիշկ պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Իր վաստակները և կենսագրությունը բացարձակապես ներկայացման կարիք չունի: Արմեն Չարչյանը տասնամյակներ կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների կողքին, փրկել է հարյուրավոր կյանքեր, որի վկայությունն է վերջին ողբերգական պատերազմը , որի ժամանակ զինվորների կողմից ստացված վիրավորումները հենց վնասվածքաբանական բնույթ ունեին: Հազարավոր զինվորների կյանքերը գտնվել են վնասվածքաբանների, այդ թվում Պրոֆեսոր Չարչյանի և իր թիմի ձեռքերում: Խափանման միջոցը կալանք ընտրելն ամենաանարդար որոշումն է, որ կարելի էր ընտրել նման մարդու, նման բժշկի նկատմամբ: Մի՞թե նա պետք է խոչընդոտեր իրավական գործընթացներին: Մի՞թե նա վտանգ է ներկայացնում արդար քննության համար ազատության մեջ լինելով: Անշուշտ ո՛չ: Անթույլատրելի է կալանավորման որոշումը: Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել Պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Պետք է հարգել բժիշկներին, պետք է հարգել նրանց կենսագրությունը, պետք է հարգել նրանց կատարած աշխատանքը, չէ, որ մի օր բոլորս էլ ունենալուն ենք նրանց կարիքը: