կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-20 20:44
Հասարակություն

Երասխում ինձ զգացել եմ հաղթած բանակի զինվոր, և այնտեղ խեղճանալը նոր դավաճանություն է. ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի ատենապետ

Երասխում ինձ զգացել եմ հաղթած բանակի զինվոր, և այնտեղ խեղճանալը նոր դավաճանություն է. ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի ատենապետ
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ, Արղախյան 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Ղազարյանն անդրադարձել է Երասխում ստեղծված սահմանային լարվածությանը՝ նշելով.
 
«Երասխում է անցել ժամկետային զինվորական ծառայությանս էական մասը։
 
Գյուղի ամեն մարտական հենակետում եղել եմ մի քանի անգամ` դիրքային առավելություն ունենք գծի հիմնական հատվածում։ Հետևաբար, ցանկացած դեպքում Երասխում խեղճանալը նոր դավաճանություն է։
 
Երասխում ինձ զգացել եմ հաղթած բանակի զինվոր, մեր սարերից Սադարակին ու Հեյդարաբադին նայել եմ ապագա տիրոջ հայացքով։
 
Հիմա Երասխում կանգնած զինվորն իր ոտքի տակ գտնվող հողին տիրոջ աչքով վստահ նայել չի կարող, որովհետև չկա մի բան, որ թուրքերը նիկոլից ուզեն ու չստանան...
 
Հ.գ.
 
Իդեպ, իմ ծառայության ընթացքում նաև ունեցել ենք դիրքային կարևորագույն բարելավում, որը, ի պատիվ օրվա ռազմաքաղաքական ղեկավարության, չի թմբկահարվել ու չի ներկայացվել որպես իշխանության հաջողություն, ինչպես,
օրինակ, եղավ տավուշյան դեպքերի ժամանակ` մի բարելավումը վերագրվեց նիկոլին, դրանից հետո կրած հազար պարտությունը` նախկիններին»: