կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-04 12:25
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն անգամ, երբ Շուշիի կողքով անցնում ենք, ամոթը տասնապատկվում է․ Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ»-ի ատենապետ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն անգամ, երբ Շուշիի կողքով անցնում ենք, ամոթը տասնապատկվում է․ Ֆրանսիայի ՀՅԴ  «Նոր սերունդ»-ի ատենապետ

Ֆրանսիայի ՀՅԴ երիտասարդական միությունը, արձագանքելով Արցախում հասունացող հումանիտար ճգնաժամին, համայնքային ուժերով 650 գազի բալոններ է ձեռք բերել Արցախի համար։ Այս օրերին երիտասարդները գտնվում էին Արցախում՝ առաքելությունը կյանքի կոչելու համար։

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության ատենապետ  Նժդեհ Գարագավորյանը ներկայացրեց արցախցիների համար իրականացվելիք աշխատանքները, ապա անդրադարձավ Արցախում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակին, կոչով դիմեց սփյուռքահայերին։

«Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է փոխել, պետք է դիմադրության մեջ մտնել, չպիտի կորցնենք այն, ինչ այսօր ունենք: Ամեն անգամ, երբ Շուշիի կողքով անցնում ենք, ամոթը տասնապատկվում է: Մեզ հարց ենք տալիս մեր էության մասին՝ այս ի՞նչ իրավիճակում ենք: Եթե Սփյուռքում մարդ կա, որ կարողանում է այս ամենի հետ հաշտվել եւ հանգիստ ապրել, ուրեմն նա Արցախից եւ հայությունից հեռու մարդ է: Դժբախտաբար, այդ զանգվածը Հայաստանում էլ կա: Պետք է գիտակցական զարթոնքի գան եւ հասկանան։ Հուսով ենք՝ ամսի 5-ի հանրահավաքին ժողովուրդն իր ամրությունը եւ սերը Արցախի հանդեպ կվերահաստատի, եւ այդ օրը կլինի պատմական օր»,- ընդգծեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Լ․Ս․