Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Սահարա անապատից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով՝ հուլիսի 20-21-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +40...+42 աստիճանի։ Նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում hուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Երևանում hուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +25, ցերեկը՝ +42, երեկոյան՝ +38 աստիճան տաքություն։