կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-19 18:53
Հասարակություն

Մակրոնը 18 ժամ է Հայաստանու՞մ է

Մակրոնը 18 ժամ է Հայաստանու՞մ է
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

«Նիկոլ Անհողին սպասարկող և յուրօրինակ լրատվական աղբ տարածող սույն YouTube-յան ալիքը տեսանյութ է հրապարակել, որից պարզվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 18 ժամ է Հայաստանում է, որի մասին գիտեն այս նյութը պատրաստողները և ազգադավ Նիկոլին երկրպագողների որոշ մասը...Դե ողջ ազգի անունից զառանցանքներին չեմ էլ անդրադառնա...
 
Զարմանալ պետք չէ... Սույն կայքը լավ գիտի, որ Նիկոլին երկրպագողների մեծ մասը, ժեխը և փթիրն առանց վարանելու հավատում են իրենց կողմից մատուցված ամեն տեսակ ապուշությանը...
 
Միայն այս վերնագիրը կարդալուց նորմալ մարդու մոտ սրտխառնոց է սկսվում... Սակայն 18 ժամում այս զիբիլը դիտել է 60 հազար մարդ, որոնցից 1300 տգետ հավանել է այս հիմարությունը...
 
Նիկոլսկաննե՛ր, գոնե ձեզ հարգեք...Ամոթ է, որ ձեզ այս տեսակ տեղեկատվական աղբով են կերակրում և ծիծաղում վրաներդ...»: