կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-15 14:19
Հասարակություն

Մակրոնը հոկտեմբերի 17-ից Փարիզի տարածաշրջանում պարետային ժամ է սահմանելու

Մակրոնը հոկտեմբերի 17-ից Փարիզի տարածաշրջանում պարետային ժամ է սահմանելու

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 14-ին հայտարարել է Իլ դե Ֆրանս տարածաշրջանում, որում գտնվում է Փարիզը, եւ երկրի եւս ութ քաղաքներում հոկտեմբերի 17-ից գիշերային պարետային ժամ սահմանելու մասին, որը կապված է COVID-19 կորոնավիրուսի արագացված տեմպերով տարածման հետ. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Մակրոնը պարզաբանել է, որ այս միջոցառումը բացառում Է ռեստորաններ այցելելը եւ ընկերների հետ հանդիպումները ժամը 21:00-ից հետո: Նա նշել է, որ բոլորը, ովքեր տնից դուրս կգտնվեն պարետային ժամի ընթացքում, դրա համար անհրաժեշտ է լուրջ պատճառ ունենալ: Այս կարգը խախտելու համար տուգանք կառաջադրվի 135 եվրոյի չափով:

Մակրոնի խոսքով՝ նաեւ հարկ է խուսափել ընտանեկան շրջանում սեղանի շուրջ ավելի քան վեց մարդու հանդիպումներից: Նախագահն ընդգծել է, որ սահմանափակումներ մտցնելու նպատակը կորոնավիրուսի օրական ցուցանիշը 20 հազարից մինչեւ 2-3 հազարի հասցնելն Է:

«Մենք պետք Է այսօր այս միջոցառումները պահպանենք, որպեսզի խուսափենք ապագայում ավելի կոշտ միջոցներ սահմանելուց»,-հայտարարել է Մակրոնը: Դրա հետ մեկտեղ նախագահը նշել է, որ հասարակական տրանսպորից օգտվելու համար սահմանափակումներ չեն մտցվում:

Նա ընդգծել է, որ կառավարությունը չի պատրաստվում վերահսկել մարդկանց կյանքը. երկրի բնակիչները կարող են մեկնել արձակուրդ եւ տեսակցել ընտանիքի անդամների հետ:

Միեւնույն ժամանակ, Մակրոնը հորդորել Է շարունակել դիմակներ կրել եւ պահպանել սոցիալական հեռավորության կանոնները: Նա նաեւ հայտարարել Է, որ COVID-19-ի համավարակն «առաջացնում Է անհանգստություն», բայց, չնայած կորոնավիրուսի երկրորդ ալիքին, երկիրը «չի կորցրել վերահսկողությունը իրադրության նկատմամբ»: