|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Իրանն ապարդյուն կհամարի բանակցությունները Եվրոպայի երկրների հետ, եթե նրանք շարունակեն Թեհրանից պահանջել հրաժարվել խաղաղ միջուկային ծրագրի զարգացման իր անկապտելի իրավունքից: Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Եթե Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հանձնախմբի համակարգողը համոզված է, որ ապագայում ցանկացած բանակցությունների նպատակն «իրանական միջուկային ծրագրի դադարեցումն» է…. այդ դեպքում ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի մասնակցությունն ապագա ցանկացած բանակցությունների կլինի անտեղի և անիմաստ», - գրել է Արաղչին X-ում:
Նա հավելել է, որ Կալասն անտեսում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթները, որոնք հաստատում են խաղաղ միջուկային ծրագիր ունենալու՝ երկրների իրավունքը։