կարևոր
1588 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-03 18:56
Հասարակություն

Պետական դավաճանության հերթական ինքնախոստովանությունը․ Արսեն Ջուլֆալակյան

Պետական դավաճանության հերթական ինքնախոստովանությունը․ Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը գրում է․

«Պետական դավաճանության հերթական ինքնախոստովանությունը:

Պատուհասը հայտարարում է,որ նախկինում գաղութ էինք (կապիտուլացիայից առաջ), հիմա անկախ, ինքնիշխան:

Ըստ նրա,դրան հասել ենք 44 օրյա պատերազմում պարտվելուց և 2023թ սեպտեմբերի 19-ին Արցախի վերջնական հանձնումից հետո:

Հայաստանի վարչապետը՝ պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարը, այդ պարտությունը համարում է իր անձնական հաջողության պատմություն:

Ասել է թե՝ ջանք ու եռանդ չի խնայել, հաջողության հասնելու համար:

Այդ հաջողությունը ներառում է Արցախի հանձնումն իր ամբողջ հարստությամբ, հազարավոր զոհերն ու հաշմանդամները, ռազմական և տնտեսական կորուստը, պետության միջազգային կարևորության աննկարագրելի անկումը, անվտանգային առումով գերխոցելի դառնալը…

Անձնական հաջողության «նախանձելի» օրինակ ցանկացած քաղաքական գործչի համար:

Դատե՛ք յուրաքանչյուրդ:

Այդ ամենը հաջողություն համարող անձն արդյո՞ք իրականում Հայաստանի շահերն է ներկայացնում:

Եվ երկրորդ. միթե՞ դա ինքնիշխանության ցուցիչ է, և ու՞մ է պետք նման «ինքնիշխանությունն» առհասարակ:

հ.գ. ինչքան «գեղեցիկ» կդառնա այդ անձնական հաջողության պատմությունը, երբ ավարտին հասցնի Հայոց պետականության ոչնչացնումը և դրա համար ստանա Նոբելյան մրցանակ»: