Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության կամ կանաչ տնտեսության ոլորտներում, կարող են մասնակցել «Բիզնես զարգացում» մրցույթին, հաղթելու դեպքում ստանալ 2,000,000 դրամին համարժեք հաղորդակցության ծառայություններ և նոր ձեռքբերումներ գրանցել։
Deem Communications գործակալությունը, որը ռազմավարական հաղորդակցության ոլորտում 15 տարվա փորձ ունի, հրավիրում է վերոնշյալ ոլորտներում գործող կազմակերպություններին մասնակցել մրցույթի և հաղթելու դեպքում օգտվել առաջարկվող հաղորդակցության ծառայություններից: Մրցույթը կազմակերպում է Deem Communications գործակալությունն իր 15-րդ տարեդարձի կապակցությամբ։
Մրցույթի շրջանակում առաջարկվող ծառայությունները ներառում են հաղորդակցության ռազմավարության մշակում, մարքեթինգային ռազմավարության մշակում, սոցիալական մեդիայի և թվային մարքեթինգի ռազմավարության մշակում, սոցիալական մեդիայի բովանդակության մշակում և տեղադրում մեկ ամսվա համար, բրենդավորում և փաթեթավորում, վեբկայքի դիզայն, մեդիա շրջայցի պլանավորում և/կամ մամուլի հաղորդագրության մշակում և տարածում, ինչպես նաև մարքեթինգային արշավի մշակում։
Մասնակցության վերջնաժամկետն է 2021 թ․-ի հուլիսի 31-ը՝ ժամը 23։59-ը։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, որոնք ունեն առնվազն 5 աշխատակից և առնվազն վերջին 3 տարիների ընթացքում անընդմեջ փաստացի գործունեություն Հայաստանի Հանրապետությունում՝ նշված ոլորտներից որևէ մեկում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ մրցույթի պայմանները և կանոնները։
Deem Communications գործակալությունը Հայաստանում հաղորդակցության ոլորտի առաջատարներից է։ Իր գործունեության 15 տարիների ընթացքում նորարարական ռազմավարական հաղորդակցության լուծումներ է առաջարկել և իրականացրել բազմաթիվ միջազգային կազմակերպությունների՝ այդ թվում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Միավորված ազգերի կազմակերպության տարբեր գործակալությունների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-Ի զարգացման ծրագրին (UNDP), Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության, Միջազգային առևտրի կենտրոնի, ինչպես նաև Քարֆուր Հայաստանի, Christian Dior-ի պաշտոնական գրասենյակի, Վիվա-ՄՏՍ-ի, Beeline Armenia-ի և այլ կազմակերպությունների համար։ Deem Communications-ը տարիներ շարունակ նաև հայրենիքին է ներկայացրել անվանի սփյուռքահայ երաժիշտների և արտիստների՝ այդ թվում աշխարհահռչակ «System of A Down» խմբի գլխավոր վոկալիստ Սերժ Թանկյանին, երաժիշտ, դաշնակահար և կոմպոզիտոր Գի Մանուկյանին, «Capital Cities» հայտնի ամերիկյան ինդի փոփ խմբի անդամ Սեպուհ Սիմոնյանին, կատակերգական մենախոսությունների վարպետ Վահե Պէրպէրեանին և այլոց։
Հարցերի դեպքում դիմել Deem Communicatons-ի մարքեթինգային ծրագրերի պատասխանատու Վահագն Քեշիշյանին՝ +37455992216, [email protected]։