կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-28 17:54
Արցախ

Մարտակերտի ազատագրման 26 տարիների ընթացքում ունեցել ենք մի շարք ձեռքբերումներ. քաղաքապետ

Մարտակերտի ազատագրման 26 տարիների ընթացքում ունեցել ենք մի շարք ձեռքբերումներ. քաղաքապետ

Այսօր՝ հունիսի 28-ին, լրանում է Մարտակերտի ազատագրման 26-ամյակը:

«Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում Մարտակերտի  քաղաքապետ  Միքայել Գյուրջյանն  ասել է, որ  վաղ  առավոտից  շրջվարչակազմի ղեկավար Էդգար  Հարությունյանի  գլխավորությամբ մի  խումբ  աշխատողներ, ազատամարտիկներ,  քաղաքի բնակիչներ իրենց հարգանքի տուրքն  են   մատուցել Մարտակերտի «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրում: Այնուհետև Մարտակերտի   մշակույթի  և  երիտասարդության   կենտրոնում  նրանք    մասնակցել  են  տոնին  նվիրված  ցերեկույթին:

Մ. Գյուրջյանն  ասել  է, որ շնորհիվ   քաջարի   հերոսների՝    Մարտակերտը 1993 թվականի հունիսի   28-ին  դժվարությամբ  ազատագրվել  է: Այսօր  յուրաքանչյուր   մարտակերտցի    մեծ  հարգանքով  է  հիշում  հայրենյաց  այն  պաշտպաններին, որոնց  շնորհիվ   Մարտակերտը  կանգուն  է:
«Անցած   26  տարիների  ընթացքում  մենք  ունեցել  ենք  մեծ  ձեռքբերումներ:   Լուծվել  են    բնակիչների  սոցիալ-կենցաղային   մի  շարք  հարցեր:  Մարտակերտն  օր  օրի  զարգանում  է  ու  շենանում: Ասֆալտապատվել  են    քաղաքի  հիմնական   փողոցները, ունենք   մշտական   խմելու  ջուր,   գազ:  Այդ  ամենի  հետ  մեկտեղ  ունենք    նաև  չլուծված  խնդիրներ:
Հուսով  ենք, որ   դրանք   կստանան  իրենց  ճիշտ  լուծումները»,-մասնավորապես ասել է  Մ.  Գյուրջյանը: