|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Եգիպտոսի հանգստավայրերի բացումը ռուսաստանցիների համար զայրույթ ու վախ է առաջացրել Թուրքիայում:
Փորձագետները նշում են, որ համաճարակի պատճառով սահմանափակումներից հետո Թուրքիայում զբոսաշրջությունը նոր է սկսել նորմալանալ, բայց Եգիպտոսի բացումից հետո Թուրքիան հաստատ կկորցնի շահույթը: Ստեղծված իրավիճակը վրդովմունքի ալիք է բարձրացրել, քանի որ ռիսկ կա, որ երկիրը կկորցնի զբոսաշրջային հոսքի մեծ մասը:
Թուրք փորձագետները մտահոգված են, որ Հուրգադան և Շարմ էլ Շեյխը Անթալիայից կվերցնեն զբոսաշրջրիների զգալի մասին: Ըստ նրանց՝ խոսքը շուրջ կես միլիոն զբոսաշրջիկների մասին է, որոնք Թուրքիան համարում էին արձակուրդի պոտենցիալ հանգրվան, բայց այժմ շտապում են բուրգերի երկիր: Բացի դրանից` Եգիպտոսը վարում է դեմպինգային գնային քաղաքականություն՝ արհեստականորեն իջեցնելով գները, և այնտեղ հանգստանալը ռուսների համար ավելի քիչ կարժենա, քան թուրքական հանգստավայրերում:
Ռուսաստանից դեպի Եգիպտոսի քաղաքներ թռիչքները կվերսկսվեն հուլիսի 15-ից հետո: