|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
2021-ի հուլիսի 6-9-ը Բաքվում տեղի ունեցավ ռուս-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի իններորդ նիստը՝ արտաքին գործերի փոխնախարար, սահմանների և Կասպից ծովի հարցերով ԱՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի և ռուս-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի ռուսական պատվիրակության ղեկավար Ամիր Բիլիալիտդինովի նախագահությամբ. հայտնում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանազատման գործընթացի շարունակությանը վերաբերող հարցեր, հաստատվել են դաշտային սահմանազատման աշխատանքների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Սահմանային նշանների տեղադրումը կշարունակվի՝ համաձայն համատեղ սահմանազատման հանձնաժողովի 2021 թ․ ծրագրի։ Հանդիպումն անցկացվել է բարիդրացիության և կառուցողական երկխոսության ոգով: Համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի Ռուսաստանի Դաշնության տարածքում: Ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»,- նշել է ադրբեջանական արտգործնախարարությունը: