Ստելը լավ չէ ։ Բայց ինչո՞ւ է իշխանությունը ստում մեզ։
Կարող է լինել մի քանի պատճառ: Առաջին պատճառը անկարողությունը թաքցնելու ցանկությունն է: Երկրորդ պատճառը ոչ բարոյական վարքը թաքցնելու ցանկությունն է: Երրորդ պատճառն այն է, որ նա չի ցանկանում կորցնել այն, ինչը կարողացավ յուրացնել:
Բայց, ինչպես հայտնի է, ամեն սուտ ունի իր վերջը: Ինչպես ասում է ռուսական ասացվածքը՝ «Сколько веревочке не виться, конец будет»...
Ի՞նչ անել: Չսպասել այն ժամանակներին, երբ ժողովուրդը, որը չի ցանկանում հանդուրժել ներկայիս կարգերը, կվերցնի մահակը:
Ես կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է. պետք է տեղերում ստեղծել ինքնակառավարման հիման վրա իշխանության զուգահեռ կառույցներ։ Պետք է միավորվել, ոտքի ելնել, հանգիստ չտալ այս ստախոս իշխանությանը, անզիջում պայքարել։ Պետք է իշխանությունից պահանջել, անդադար պահանջել…
Իսկ այն, որ ապազգային իշխանությանը պետք է փոխել, կասկած չկա։ Քանի որ ներկայիս իշխանությունը թաղված է ստի և անբարոյականության մեջ և չի աշխատում ի շահ իր երկրի և իր ժողովրդի։
Եվ այն, ինչ այսօր անում է կառավարությունը, շոու է դյուրահավատների համար, քանի որ պետք է ինչ-որ բանով արդարացնել սեփական գոյությունը: Բայց հույս ունենալ, որ իշխանություններն իրենք կանեն այն ամենը, ինչ պահանջվում է մեր կյանքն ավելի լավը դարձնելու համար, միամտություն է: Մեր կառավարությունը, լավագույն դեպքում, ծառայում է իրեն, իսկ վատագույն դեպքում ՝ սպասարկում մեր թշնամիների շահերը:
Իշխանությունը ոչինչ չի ուզում փոխել։ Կամ չի կարող ։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ կառչես իշխանությունից, եթե ոչինչ չես կարող փոխել»: