Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Օրերս ԱԺ-ում հերթական պարգևավճարն են բաժանել: Ամենայն հավանականությամբ՝ փաշինյանենց համար ատելի Սահմանադրության օրվա կապակցությամբ: ՔՊԿ-ականները չեն պատրաստվում ստացված պարգևավճարներն ուղղել բարեգործական նպատակի:
Նիկոլ Փաշինյանի կուսակիցն ակամայից բացահայտել է «ժողվարչապետի» կառավարման տեխնոլոգիան ու թիմակիցներին պահելու մեթոդը:
«Հիփոթեքով բնակարան եմ ձեռք բերել և դեռ 50 հազար դոլարի չափով պարտք եմ բանկերին... Եվ իմ նման են իշխող թիմի 99 տոկոսը, ովքեր նույնպես հիփոթեքի տակ են ապրում և իրենց համար ցանկացած գումարը կենսական անհրաժեշտություն է...»,- հայտարարել է Փաշինյանի թիմակից պատգամավորը՝ այդպիսով բացահայտելով, թե ինչպես է իր կողքը պահում Փաշինյանը պատգամավորներին ու խոստովանելով, թե ո՞րն է ՔՊԿ-ականների բուն մոտիվացիան:
Փաշինյանը բոլորին վարկային գերության մեջ է պահում, որպեսզի նրանք հանուն այդ վարկը փակելու՝ ատամներով պաշտպանեն իշխանությունը: Կարճ ասած՝ փողն է ՔՊԿ-ականների մոտիվացիան, իսկ այդ մոտիվացիայի գինը՝ Հայաստանը (Արցախով նրանք արդեն վճարել են)»: