Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Մարության-ՔՊ հարաբերություններից։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել դեռ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։
Մարությանը այդ քայլին դիմել է այն բանից հետո, երբ վերջնականապես հաստատվել է, որ հունիսի 20-ին ընտրություններ են լինելու։ Նա այդ ժամանակ անձամբ է գնացել կուսակցության գրասենյակ եւ հրաժարվել կուսակցության անդամությունից, որն է’լ ավելի է բորբոքել իրավիճակը։
Այսինքն՝ այդ դիմումը դեռ ընտրություններից առաջ է գրվել, սակայն միայն այս պահին հրապարակային դարձավ տեղեկությունը։ Իշխանություններն ամեն կերպ ձգտում էին ընտրություններից առաջ ցույց տալ, թե Հայկ Մարությանի հետ տարաձայնություն չկա։
Դա է պատճառը, որ վարչապետի արդեն նախկին խորհրդական, ներկայումս աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Մարությանից դժգոհեց ընտրություններից հետո։
Այս ամենի արդյունքում իշխանությունը որոշել է վերընտրվելուց հետո ազատվել Հայկ Մարությանից, սակայն դեռ չի հաջողվում։ Հավելենք, որ Երեւան քաղաքը եղել է Փաշինյանի ձախողումը. այստեղ նա ստացել է ձայների 44 տոկոսը, իսկ մի քանի ընտրատեղամասում էլ՝ պարտվել ընդդիմադիր մրցակիցներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։