Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ռուսաստանի ԱԴԾ-ն կանխել է մի շարք ահաբեկչություններ Մոսկվայում, Կաբարդինո-Բալկարիայում և Աստրախանի շրջանում, երկու ահաբեկիչ բերման է ենթարկվել, ևս վեցը ոչնչացվել: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հաղորդել են ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնում:
«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է մի շարք ահաբեկչական գործողություններ, որոնք պլանավորված էին 2021 թվականի ամռանը Ռուսաստանի տարածքում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության դավադիր բջիջների անդամների կողմից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վեց հանցագործ վնասազերծվել է, երկուսը բերման են ենթարկվել», - նշում է ԱԴԾ-ն:
Ըստ ԱԴԾ-ի՝ Մոսկվայում կանխվել է երկու ահաբեկչություն, երկու կասկածյալներն էլ բերման են ենթարկվել:
Բացի այդ, ծառայությունը հաղորդել է, որ ԱԴԾ սպաները Մոսկվայում բերման են ենթարկել «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամին, որը պայթուցիկ սարքը գործի դնելու միջոցով ահաբեկչություն էր նախապատրաստում մարդկանց զանգվածային վայրերում:
«Հուլիսի 1-ին, ոստիկանության հետ համագործակցությամբ, բերման ենթարկվեց միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, Ռուսաստանի քաղաքացի, որը պատրաստվում էր ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի դնել Մոսկվայում քաղաքացիների մեջ», - նշել է ԱԴԾ- ն:
Աստրախանի շրջանում և Կաբարդինո-Բալկարիայում ոչնչացվել են ահաբեկչական կազմակերպության վեց անդամներ: