կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-05 12:53
Հասարակություն

Ժամանակավորապես կդադարեցվի Արարատի մարզի մի շարք գյուղերի, Ճամբարակի որոշ հասցեների, Վահան գյուղի, Վերին Պտղնի համայնքի մի հատվածի գազամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Արարատի մարզի մի շարք գյուղերի, Ճամբարակի որոշ հասցեների, Վահան գյուղի, Վերին Պտղնի համայնքի մի հատվածի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Այնթափ, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Մարմարաշեն, Ջրահովիտ գյուղերի գազասպառողների, «Լիգա», «Էտրո», «Հովան-Լիան», «Արտ-Թամ», «Ֆրիվեյ-Էքսպրես», «ԱՐՄ գազ», «Շահումյան գազ», «Սարանդ», «Խճաքար Մուսա» ՍՊԸ-ների և «Արտակ» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի, Բաղրամյան, Պ.Սևակի, Գ.Նժդեհի, Սեպտեմբերի 21-ի, Զորավար Անդրանիկի, Բայրոնի, Չարենցի, Կոմիտասի, Տերյան, Իսակովի, Թումանյան, Մաշտոցի, Ս.Չիլինգարյան, Իսահակյան, Օգոստոսի 23-ի, Գետափնյա, Սարալանջի փողոցների, Լեոյի նրբանցքի, Վահան գյուղի գազասպառողների, «Ուրսա մաժոր», «Տիգարելլ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, սեփականատեր Արսեն Նադարյանի, «Տիգրան Շահնազարյան» ԱՁ-ի, Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզի, Ճամբարակի հրշեջ փրկարարական ջոկատի, Ճամբարակի «Սոցիալական Երկխոսություն» ԱԿ-ի, ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքի Նորավան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: