Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, լինելով Հասան Ռոհանիի կառավարության ամենաառանցքային դեմքերից և իրանական հասարակության շրջանում ջերմ ընդունելության արժանացած քաղաքական կերպարներից, մեծ դեր է խաղացել 2015-ին «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր» (ՀԳՀԾ) համաձայնագրի ստորագրման հարցում։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
Նշված համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց անմիջապես հետո, ըստ մեր զրուցակցի, իրանական խորհրդարանում փակ քննարկումներից դուրս սպրդող և ԶԼՄ-ներին հասնող լուրերից հայտնի էր դառնում, որ խորհրդարանի` հատկապես պահպանողական թևի ներկայացուցիչների քննադատությունների թիրախում առաջին հերթին հենց Մոհամմադ Ջավադ Զարիֆն է:
«Կարելի է ենթադրել, որ Իրանի ԱԳՆ ղեկավարի հրաժարականը կարող է որոշակիորեն պայմանավորված լինել ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններից և Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո ՀԳՀԾ համաձայնագրի ձախողմամբ, դրան հաջորդած պատժամիջոցների հետևանքով իրանական ազգային արժույթի արժեզրկմամբ և երկրում սկսված որոշակի տնտեսական դժվարություններով։ Հետաքրքիր է նաև այն, որ Զարիֆի` հրաժարականի դիմում ներկայացնելը համընկավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` Իրան կատարած այցի և Թեհրանում երկրի հոգևոր առաջնորդի հետ ունեցած հանդիպման հետ։ Դժվար է ուղիղ կապ տեսնել այս երկու իրադարձությունների միջև այս պահին, բայց երևույթն ինքնին բավական հետաքրքիր է»,- մեկնաբանեց Տոնոյանը:
Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին արտգործնախարարի հրաժարականի դիմումը դեռևս չի ստորագրել: