կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-02 17:18
Քաղաքական

Էմոցիոնալ ցնցում ա․ փոխվարչապետը՝ ազգային արժույթի արժեզրկման մասին

«Գնաճին վերաբերող նոր ճնշումներ կան, և դրանք գնալով խորանալու են»,-ԱԺ-ում  կառավարության հարցուպատասխանի ժամանակ   դիտարկում արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ հարցադրելով․ «Նոր գնաճային  ճնշումների ֆոնին՝  սոցիալական ի՞նչ ծրագրեր են մշակվում»։

Պատգամավորը հետաքրքրվեց նաև  Ուկրաինայից հայրենադրաձվող մեր հայրենակիցներին ցուցաբերվելիք աջակցության հնարավորությունների ու ծրագրերի մասին։  Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արձագանքից հետո պատգամավորը նաև ընդգծեց․  «Ազգային արժույթը նորից արժեզրկվում  է»։

 «Էմոցիոնալ  ցնցում ա, մակրոփոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց  Մհեր Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։