| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր էջում գրում է․
«Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը: Ցավոք, այս միտումը սկսում է ինստիտուցիոնալ բնույթ ստանալ: Ես բարձրաձայնում եմ այս մասին ոչ թե քվեարկության արդյունքների, այլ քվեարկության նման արդյունքների հիմնական պատճառից անհագստացած:
Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն, Հայաստանում կրթական աղքատության մակարդակը 35 տոկոս է: Սա նշանակում է, որ 10 տարին չլրացած յուրաքանչյուր 3-րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ և հասկանալ տարիքին համապատասխան տեքստը: Վրաստանում այդ ցուցանիշը 13.8 % է, իսկ Ադրբեջանում 23.3%:
Բացի այդ, Հայաստանում երեխաների մոտ 7 տոկոսը չի հաճախում դպրոց:
Հենց սա է մեր խորքային խնդիրներից մեկը: Ներկայիս իշխանությունները կրթված մարդկանց կարիք չունեն, բարձորակ մարդկային ռեսուրսների անհրաժեշտություն չկա: Անկիրթ մարդկանց ավելի հեշտ է մոլորեցնել և մանիպուլացնել:
Սա նաև երկարատև պարտությունների հիմքն է դնում։ Միշտ բարձր կրթական ցենզով ու մարդկային ներուժով Հայաստանը այսօր կորցնում է այդ կապիտալը։ Այս ցուցանիշներով կերտվում է վաղվա Հայաստանի նկարագիրը. և այն խորապես մտահոգիչ է։
Կրթության համակարգի վիճակն այսօր դառնում է զանգվածային միգրացիայի հիմնական պատճառներից մեկը: Շատ հայեր դեռ կարևորում են իրենց երեխաների համար որակյալ կրթությունը և ուստի այն փնտրում են Հայաստանից դուրս:
Միշտ ավելի հեշտ է ապահովել պոպուլիստական տեսարաններ , քան իրականացնել խորքային բարեփոխումներ և ճշգրիտ ամենօրյա կառավարում: Վերջինիս բացակայության պատճառով կարող է ոռոգման ջուր չլինել, և բերքը կարող է չորանալ: Եվ կրկին մեղավորը կլինեն նախկինները»: