|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Մենք կենտրոնացած ենք մեր այսօրվա խնդիրների վրա, գուցե դա հասկանալի է, բայց, հայկական օրակարգ ասելով, ես պատկերացնում եմ շարժում, դինամիկա, ապագա: Այս մասին «Հայկական օրակարգ» պանելային քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
«Ես կառանձնացնեի երեք հարթություն, առաջինը ներպետականն է, որը բավականին բարդ է, երկրորդը համահայկական հարթությունն է, երբ խնդիրները տարածվում են նաև Սփյուռքի վրա, երրորդը աշխարհաքաղաքական հարթությունն է, երբ Հայաստանը գտնվում է իրենից անկախ գործընթացների կիզակետում: Այս երեք հարթություններից յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի, բայց կա առանցքային երկու գործոն, որը նույնն է՝ առաջինը հայկական պետության որակն է, երկրորդը մեր երկրի ներսում հանրային հարաբերությունների բնույթը»,-ասաց նա: