Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դոնեցկ-Լուգանսկ ուղղությամբ ռուսական զորքերը հարձակման կանցնեն անձրեւներն ավարտվելուն պես։ Անձնակազմի ու տեխնիկայի քանակով նրանք արդեն պատրաստ են ճեղքման: Այս մասին հայտնել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Նրա կարծիքով՝ ռուսական զորքերը կփորձեն միաժամանակ բեկում մտցնել ինչպես Դոնեցկի, այնպես էլ Լուգանսկի շրջաններում։
«Մենք տեսնում ենք, որ «օկուպանտները» (ռուսները) ավարտում են իրենց խմբավորման համալրումը, նրանք այստեղ տասնյակ հազարավորներով են, հարյուրավոր տեխնիկա, ամեն ինչ տեղափոխում են, ռեզերվներ են բերվում։ Կարծում եմ` անձրևները կավարտվեն, և հարձակումը կսկսվի: Հարձակման դադարը պայմանավորված էր անձրևներով... Անձնակազմի և տեխնիկայի քանակով նրանք արդեն ամեն ինչ ունեն՝ բեկման համար: Նրանք, փաստացի, չեն դադարում փորձել ինչ-որ տեղ ճնշել մեր պաշտպանությունը»,- ասել է Գայդայը։