կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-23 23:42
Առանց Կատեգորիա

Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Չարչյանին

Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Չարչյանին

Արմեն Չարչյան

Ծնվել 1960 թվականի հունվարի 28-ին, Երևանում, (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): Բժիշկ, օրթոպեդ-վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ։ ՀՀ ԱՆ խորհրդատու վնասվածքաբանության և օրթոպեդիկ վիրաբուժության գծով։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ։

181 տպագրված գիտական աշխատությունների հեղինակ 1990-1995 թթ. Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախի հերոսամարտին: 2009-2012 թթ. ՀՀ ՊՆ ԿԲՀ փորձագետ:

2008 թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով: 2012 թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: 2007 թ. ՀՀ վարչապետի շնորհակալագիր հայկական բանակի կազմավորման 15 ամյակի առթիվ և Արցախյան ազատամարտում բժշկական օգնություն ցուցաբերելու գործում ունեցած ակտիվ մասնակցության համար: 2007 թ. ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: 2011 թ. ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով: 2011 թ. ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «ՀՀ ԶՈւ 20 տարի» մեդալով: 2014 թ. ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: 2014 թ. ՀՀ Ազգային Օլիմպիական կոմիտեի հրամանագրով պարգևատրվել է «Վարազդատ Արշակունի» մեդալով: 2005 թ., 2010 թ., 2012 թ. պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալով։

#ԱզատությունՔաղբանտարկյալԱրմենՉարչյանին